Դու Աստվածամոր վեհությունն ունես,
լուրջ սևեռումը՝ մայրաց մայրերի,
մանուկ Հիսուսը գրկիդ ես հառնում
քեզնով մարդացվող մտքում իմ վայրի:
Դու Աստվածամոր ծավալումն ունես,
ծովացած սիրտը Մեծ Աստվածամոր,
և մի՞թե դու չես դարերով եղել
միակամ շունչը թե որդու, թե հոր:
Սավառնող սիրո թովչանքը ունես
զուտ անաձնական՝ Բի՜լ Աստվածամոր,
հրե հայացքով եռա՜նդ ես տալիս,
օրհնության նման զինու՛մ կորովով:
Ռազմաշունչ նախնյաց իմ արևազարմ
անհու՜ն գորովի երկրպագումով
հպարտ եմ գենիս այս արյան համար՝
քեզնով հաստատված դիցուհիներով:
Եվ համոզված եմ՝ դու կճանաչես
քառասունն անցիս այս հոլովույթում
իմ ներսում պեղած լու՜յսը եղեգան,
երգը դարձդարձիկ քո նո՛ր տիրույթում:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ